Տեղեկություն ստանալու իրավունքը մարդու հիմնարար իրավունքներից է: Այն ապահովում է պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքի թափանցիկությունը, հրապարակայնությունը և արդյունավետությունը: Ժամանակին և լիարժեք ստացված տեղեկությունը մարդուն նաև հնարավորություն է տալիս օգտվել իր մյուս բոլոր իրավունքներից։ Այդ իմաստով` տեղեկություններ ստանալու իրավունքը բոլոր իրավունքների իրականացման նախապայմանն է: Առանց այս իրավունքի անհնար է իրականացնել ընտրելու և ընտրվելու, միավորվելու, պետության կառավարմանը մասնակցելու և քաղաքական, ինչպես նաև տնտեսական, սոցիալական և մշակութային մյուս իրավունքները։
Կարևորելով տեղեկություն ստանալու իրավունքը՝ ամբողջ աշխարհում, ինչպես նաև մեր երկրում ընդունվել են տեղեկատվության ազատության վերաբերյալ իրավական ակտեր («Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենք, 2003թ.), տեղեկություն ստանալու իրավունքն ամրագրվել է սահմանադրություններում (ՀՀ Սահմանադրության 42-րդ և 51-րդ հոդվածներ), միջազգային իրավական ակտերում: Տեղեկատվության ազատության մասին Հայաստանի Հանրապետության օրենքն (այսուհետ նաև՝ ՏԱ մասին օրենք, Օրենք) ընդունվել է 2003թ. սեպտեմբերի 23-ին (ուժի մեջ է մտել 2003թ.-ի նոյեմբերի 15-ին)՝ մինչ օրս երաշխավորելով և կարգավորելով ՀՀ-ում տեղեկատվության մատչելիությունը և ազատությունը հասարակության բոլոր անդամների համար։ Պետք է իրավամբ նշենք, որ անցած 17 տարիների ընթացքում ՀՀ-ում ձևավորվել է ՏԱ օրենսդրության կիրարկման առաջավոր պրակտիկա։ Այս ուղեցույցը նախատեսված է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձանց, մասնավորապես, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի ստորաբաժանումների աշխատակիցների և տեղեկատվության ազատության պատասխանատուների համար:
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ
ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՆՊԱՏԱԿԸ
Այն օգնում է.
» պայքարել կոռուպցիայի դեմ,
» կրճատել աղքատության մակարդակը,
» ձևավորել առողջ հասարակություն,
» ապահովել շրջակա միջավայրի պահպանությունը,
» պաշտպանել և իրականացնել մարդու հիմնարար իրավունքները,
» ապահովել երկրի անվտանգությունը,
» քաղաքական համակարգի ժողովրդավարացմանը,
» երկրի կառավարման արդյունավետության բարձրացմանը,
» որոշումներ ընդունելու արդյունավետության բարձրացմանը,
» տնտեսության մակարդակի բարձրացմանը
Նույն բովանդակությամբ
անընդհատ կրկնվող հարցումների պատասխանները հանրայնացրեք հնարավորինս արագ